Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՌԴ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը կոչ է արել հակամարտող կողմերին չտեղափոխել պատասխանատվությունը խաղաղ գործընթացի լճացման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Վ.Կազիմիրովը, «կողմերը պետք է վերացնեն արհեստական խոչընդոտները կայուն բանակցություններ վարելու համար պատասխանատու մակարդակի վրա»: Նրա կարծիքով, «Բաքուն, մասնավորապես, պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի հայերին արհամարհելուց եւ լարվածության նվազեցմանն ուղղված տնտեսական ուղիները խոչընդոտելուց, իսկ Երեւանը եւ Ստեփանակերտը` բոլոր հարցերի փաթեթային լուծման պահանջներից»: