Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով Դոնեցկի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ճանաչվել է 2001-10թթ. ամենամեծ առաջընթացը գրանցած ակումբը:
Ըստ IFFHS-ի ԱՊՀ երկրների գծով գործադիր կոմիտեի անդամ Իգոր Գոլդեսի, վարկանիշի արդյունքների հրապարակումից հետո հաղթողի պարգևատրումը կատարվում է հաջորդ տարվա սկզբին:
«Նախկինում «ամենամեծ առաջընթացը գրանցած ակումբ» անվանակարգ չկար: Այսինքն, «Շախտյորն» առաջին հաղթողն է այդ անվանակարգում: Նախկինում պարգևատրման արարողությունները տեղի են ունեցել Իսպանիայում, Գերմանիայում կամ Ավստրիայում, սակայն, ինչպես կլինի այս տարի, դեռ հայտնի չէ»,-Գոլդեսին է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքէջը:






