AM
26 Փետրվար 2011 - 06:57 AMT

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը կանանց Գրան պրիի վերջին փուլում

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շարունակում է հաղթական ելույթները ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի վերջին փուլում, որն անցնում է Դոհայում:

Չորրորդ տուրում Դանիելյանը սև ֆիգուրներով հաղթեց Նանա Ձագնիձեին Վրաստանից և 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարը՝ գերազանցելով Մարտա Ֆիերոյին Էկվադորից և Մարիա Սեբագին Ֆրանսիայից, որոնք զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերը 1,5 միավորով:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը պարտություն է կրել Մայա Չիբուրդանիձեից (Վրաստան): Մկրտչյանը ունի մեկ միավոր և գրավում է նախավերջին՝ 11-րդ տեղը:

Հինգերորդ տուրում Դանիելյանը կխաղա չինացի Սյույ Յուհուայի հետ , իսկ Մկրտչյանը՝ Բաթույագ Մոնղոնտուլի հետ (Մոնղոլիա):

Փետրվարի 27-ը հանգստի օր է: Մրցաշարի հաղթողը կստանա 6500 եվրո, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազար եվրո: