AM
21 May 2003 - 19:24 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հայաստանը եւ Ռուսաստանը մտադիր են կնքել ռուսական գազի ՀՀ մատակարարումների մասին երկարաժամկետ պայմանագիր: Այս մասին այսօր Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ռուս-հայկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը: Նրա խոսքերով` տվյալ հարցի վերաբերյալ քննարկումները կայացել են հայկական կողմի նախաձեռնությամբ: «Ռուսաստանը լիովին կիսում է 5 տարով նման պայմանագիրը կնքելու մասին Հայաստանի առաջարկը, քանի որ այն կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի քիմիական արդյունաբերության հետագա զարգացման համար», – ասել է Իլյա Կլեբանովը: