AM
20 May 2003 - 17:51 AMT

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԼՈՒՐԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՆՐԱՆՑ ՄԻՋԵՎ ԱՌԿԱ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյն այսօր հերքել է ենթադրություններն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան հետաձգվել էր միջնորդների միջեւ առկա տարաձայնությունների պատճառով, տեղեկացրել է «Մեդիամաքս» գործակալությունը: «Համանախագահների միջեւ չկան տարաձայնություններ, եւ նրանք նախքինի պես հաջող համագործակցում են», – նշել է նա` ավելացնելով, որ ԵԱՀԿ միջնորդները կայցելեն տարածաշրջան «առաջին իսկ հարմար պահին»: Համանախագահող երկրները կանխատեսում էին, որ ընթացիկ տարին հեշտ չի լինելու ղարաբաղյան կարգավորման համար` Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրությունների պատճառով, նշել է դիվանագետը: «Սակայն այս դժվարություններին ավելացել են նորերը, մասնավորապես, կապված Ադրբեջանի նախագահի առողջական վիճակի հետ», – ասել է ԱՄՆ դեսպանը: