AM
20 May 2003 - 17:50 AMT

ԱՄԵՐԻԿԱՆ ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ

Ամերիկան գոհ է Հայաստանի հետ փոխհարաբերություններից, եւ մենք մտադիր չենք համեմատել դրանք այլ երկրների հետ մեր հարաբերությունների հետ: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը: Նրա խոսքերով` Վաշինգտոնը ըմբռնումով է վերաբերվում Երեւանի` հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու ձգտմանը, որը հաշվի է առնում ինչպես ԱՄՆ, այնպես էլ Ռուսաստանի շահերը: Դեսպանն ընդգծել է նաեւ, որ Վաշինգտոնը բազմիցս դիմել է Երեւանին արտաքին քաղաքականության մի շարք կարեւոր հարցերով, եւ «միշտ փոխըմբռնելիության է հասել հայկական կողմի հետ»: «Իհարկե կան հարցեր, որոնց առումով ԱՄՆ եւ Հայաստանը տարբեր դիրքորոշումներ ունեն, սակայն ես գտնում եմ, որ դա նորմալ գործընթաց է պետությունների միջեւ»,- նկատել է ամերիկացի դիվանագետը: