AM
20 May 2003 - 14:46 AMT

ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿՈՄԻՏԵՆ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արդարադատության կոմիտեն մայիսի 21-ին կքննարկի Ցեղասպանության մասին բանաձեւը, որում, մասնավորապես նշված է նաեւ Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում ԱՄՆ-ին կոչ է արվում դասեր քաղել անցյալի զանգվածային հանցագործություններից` ապագայում դրանց կանխարգելման համար: Համաձայն Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի տեղեկատվության` Ջեյմս Սենսենբրենների նախագահությամբ տվյալ միջոցառումը զուգակցվել է Ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ կոնվենցիայի 15-րդ տարելիցին: Ինչպես նշում է Հայ Դատի հանձնախումբը` Ջ. Սենսենբրենները ԱՄՆ Կոնգրեսի ներքին պալատի այն 100 անդամներից է, որոնք հանդես են գալիս տվյալ բանաձեւի ընդունման օգտին: