AM
21 Մարտ 2011 - 11:35 AMT

Անդրեյ Արշավին. Հայաստանի հետ խաղը բավականին դժվար է լինելու

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինը մեկնաբանել է առաջիկա խաղը Հայաստանի հավաքականի հետ:

«Ես կարծում եմ, որ մեզ բավականին ծանր խաղ է սպասում: Մենք գիտենք, որ Հայաստանն ապրում է այդ խաղի սպասումով: Գիտենք նաև, թե որքան շատ են հաղթանակի սպասում մեր երկրպագուները: Ես գտնում եմ, որ մեր ֆուտբոլիստները կկարողանան արժանի խաղ ցույց տալ»,-ասել է Արշավինը, հայտնում է ֆուտբոլիստի պաշտոնական կայքը:

Արշավինը հույս է հայտնել, որ Երևանում Ռուսաստանի հաղթական խաղերի շարքը կշարունակվի: «Ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որոնք մեզ հետ կլինեն Հայաստանում, բոլոր նրանց, ովքեր ուղղակի կսատարեն մեզ հեռուստացույցերի ու ռադիոընդունիչների մոտ»: