AM
19 May 2003 - 19:17 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ

Այսօր Հայաստանի հասարակայնությունը նշել է Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանության 84-րդ տարեդարձը: Միջոցառմանը ընթերցվել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովի հայտարարությունը, որում ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների սերունդներին կոչ է արվում հայց ներկայացնել Օսմանյան Կայսրության իրավահաջորդ Թուրքիային: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է ճանաչի այդ հանցագործությունները եւ վերադարձնի մշակութային ու պատմական արժեքները նրանց իսկական տերերին: Հիշեցնենք, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո երիտթուրքերը շարունակեցին Թուրքիայի քրիստոնյա բնակչության ոչնչացումը` 1916 թվականին իրականացնելով հարյուր հազարավոր Պոնտոսի հույների ջարդը: