Մարտի 23-ին շախմատի «Ամբեր» ավանդական առաջնությունում կայացավ նախավերջին` 10-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցը Վեսելին Տոպալովն էր (Բուլղարիա):
Կույր շախմատի պարտիայում Արոնյանը սև ֆիգուրներով էր խաղում և կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Այս տեսակում հայ գրոսմայստերը 8 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Այդ շախմատիստների երկրորդ պարտիան` արագ շախմատում, ոչ ոքի ավարտվեց: Այս տեսակում Արոնյանը 6,5 միավորով երկրորդ տեղում է:
Երկու տեսակի շախմատի արդյունքում Արոնյանը 14,5 միավոր է հավաքել և վերջին տուրից առաջ իր մերձավոր հակառակորդ Մագնուս Կարլսենից առաջ է մեկ միավորով: Վերջին` 11-րդ տուրում Արոնյանն իր ուժերը կչափի Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան) հետ:






