AM
24 Մարտ 2011 - 13:18 AMT

Մոսկվայում նեղացել են, որ Երևանում ստուգելու են ռուս երկրպագուների սթափությունը

Երկրպագուների համառուսաստանյան միավորման ղեկավար Ալեքսանդր Շպրիգինը շատ սուր է ընկալել տեղեկությունն այն մասին, թե Երևանում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղից առաջ ոստիկանությունը ստուգելու է ռուս երկրպագուների սթափությունը: Ի պատասխան Շպրիգինը հայտարարել է, որ պատասխան խաղում Ռուսաստանի այն քաղաքի ոստիկանությանը, որտեղ կանցնի խաղը, իր կազմակերպությունը կառաջարկի նման ինչ-որ բան հորինել: «Նրանց համար էլ ինչ-որ ստուգում կկազմակերպվի, օրինակ, կստուգվի թմրանյութերի առկայությունը արյան մեջ»:

Ընդ որում Ալեքսանդր Շպրիգինը հաշվի չի առել, որ այդ որոշումը կայացվել է, ելնելով անվտանգության միջոցներից և որոշ միջադեպերից հետո, որոնք տեղի են ունեցել ոչ սթափ վիճակում գտնվող արտերկրացի ֆանատների մասնակցությամբ Երևանի օդանավակայանում և քաղաքի կենտրոնում: