Պետդուման վավերացրել է Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կնքված պայմանագրերը` պետվարկերի գծով Ռուսաստանի առջեվ կուտակված պարտքերի դիմաց մի շարք հայկական ձեռնարկությունների փոխանցման մասին: Այդ մասին, ռուսական աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, հայտարարել է միջազգային գործերով Դումայի կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչեւը: ՌԴ Դաշնային Ժողովի ստորին պալատի նիստը անցնում է փակ ռեժիմով: Հիշեցնենք, որ ըստ տվյալ պայմանագրերի, որոնք ստորագրվել են դեռեւս 2002 թվականին, նախատեսվում է Ռուսաստանին փոխանցել (93 միլիոն դոլար կազմող պարտքի դիմաց) «Մարս»,«Նյութաբանության գիտահետազոտական եւ արտադրական ձեռնարկություն», «Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ», «Երեւանի կառավարման ավտոմատ համակարգերի ԳՀԻ» հայկական ձեռնարկությունները եւ Հրազդանի ՋԷԿ-ի ունեցվածքային համալիրը: