Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հաղորդել է, որ Ուկրաինան 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերն անցկացնելու պաշտոնական հայտ է ներկայացրել:
Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան հայտնել էր, որ Ուկրաինան կկարողանա Օլիմպիական խաղեր անցկացնելու հայտ ներկայացնել միայն 2013 թվականին` այն բանից հետո, երբ Միջազգային Օլիմպիական կոմիտեն կհայտարարի մրցույթի մասին: Հաղթողի անունը հայտնի կդառնա 2015 թվականին:
Լվովում, Տիսովեցում և Սլավսկիում ծրագրվում է լեռնային մարզաձևերի համար սառցե պալատների, մարզադաշտերի և այլ խոշոր կառույցների շինարարություն կազմակերպել, որոնց ստեղծման համար, Լվովի վարչակազմի ղեկավարի տեղակալ Միրոն Յանկիվի խոսքով, ծրագրվում է մոտ 1,5 մլրդ դոլար ներդնել: Թերևս, այս գումարով ներդրումները դժվար թե սահմանափակվեն, Ուկրաինայի հյուրանոցա-տպանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համար բազմամիլիարդանով ներդրումներ կպահանջվեն, այդ թվում և բյուջետային, հաղորդում է gazeta.ru-ն:






