AM
11 Մայիս 2011 - 08:08 AMT

Ժորժ Եղիկյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում անհաջող է հանդես եկել

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում առաջին մրցաշարային օրն անհաջող էր Հայաստանի հավաքականի համար:

Մինչև 56 կգ քաշային կարգում ելույթ է ունեցել Ժորժ Եղիկյանը: Ծանրորդը չի կարողացել օգտագործել երեք մոտեցումները «պոկում» վարժությունում և բարձրացնել 95 կգ-անոց ծանրաձողը: Նա «հրում» վարժությունում օգտագործել է մեկ մոտեցում և պահել 112 կգ, և այդ վարժությունում ավարտել իր ելույթը 10-րդ տեղում:

Մայիսի 11-ին մինչև 62 կգ ք/կ-ում հանդես է գալու Անդրանիկ Կարապետյանը: