AM
13 May 2003 - 17:26 AMT

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎՈՒՄ Է ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՈՒՇԱԳԻՐ

Այսօր Թբիլիսիում Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության շրջանակներում կստորագրվի Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների համատեղ հուշագիր: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, փաստաթուղթը կստորագրեն Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վախթանգ Կոլբայան, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը եւ Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Սյավուշ Նովրուզովը: Հուշագիրը սահմանում է Հարավային Կովկասում միջխորհրդարանական երկխոսության հիմնական շրջանակները: Տվյալ նախաձեռնության շրջանակներում հիմնադիր փաստաթուղթը ստորագրվել է 2002 թվականին Լոնդոնում Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների առաջնորդների կողմից բրիտանական «Լինքս» կազմակերպության հովանու ներքո: