WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դմիտրի Պիրոգը (Ռուսաստան) հայտարարել է այն մասին, որ պարտադիր կպաշտպանի իր տիտղոսը Գենադի Մարտիրոսյանի (Ռուսաստան) հետ մենամարտում: Այս իրադրության մեջ երկու տարբերակ է հնարավոր: Առաջինն ավելի հետաքրքիր է Պիրոգի համար. դա մենամարտն է Միացյալ Նահանգներում:
Երկրորդն այդ մենամարտը Ռուսաստանում անցկացնելն է, ինչը ֆինանսական տեսակետից ավելի ձեռնտու է, բայց չի հետաքրքրի ամերիկյան հեռուստատեսությանը: Պիրոգի խոսքով, այժմ ամեն ինչ կախված է Մարտիրոսյանից, հաղորդում է allboxing.ru-ն:
Իր վերջին մենամարտում Գենադի Մարտիրոսյանը 6-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտության մատնեց Վալենտին Անտոնիո Օչոային (Արգենտինա):






