Նախօրեին Եվրախորհրդարանում քննարկվել է Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության շուրջ զեկուցագիրը: Ինչպես տեղեկացրել է NTV թուրքական հեռուստաալիքը, զեկուցագրում պահանջվում է «բացել Հայաստանի հետ սահմանը եւ կարգավորել հայ ժողովրդի հետ առկա պատմական հարցերը»: Փաստաթղթում առանձին կետով նշվում է Թուրքիայի քրիստոնյա եւ հրեա փոքրամասնությունների հանդեպ թուրքական պետության ճնշումների մասին: Նախկինում զեկուցագրում ընդգրկված դրույթը, ըստ որի քեմալիստական գաղափարախոսությունը խոչընդոտում է Թուրքիայի զարգացմանը, հանվել է թուրքական կողմի կտրուկ դիմադրության պատճառով: