Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը քարոզչական պատերազմ է վարում` դրանով իսկ ազդելով համաշխարհային հասարակական կարծիքի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այդ մասին անցյալ շաբաթվա վերջում Ստեփանակերտում հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը, որը մասնակցել է հանդիսություններին` նվիրված Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 11-ամյակին: Բարոնուհու խոսքերով, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հարկավոր է պայքարել ղարաբաղյան հակամարտության եւ Լեռնային Ղարաբաղի պատմության մասին հավաստի տեղեկության տարածման համար: Քերոլայն Քոքսի կարծիքով, Ղարաբաղի ոչ վաղ անցյալի եւ ներկա իրավիճակի ճիշտ ընկալման վրա հենվելով, հնարավոր է հասնել նշված խնդրի արդար լուծմանը: