AM
10 May 2003 - 15:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՆԵՐԿՐՈՂԸ ԱՄՆ-ԻՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ԱՄՆ-ից ապրանքների ներկրման ծավալով Հայաստանը գերազանցում է Վրաստանին եւ Ադրբեջանին: Ինչպես ասվում է ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի բիզնես-բյուլետենում, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, 2002 թվականին ԱՄՆ-ից Հայաստան ներկրված ապրանքների ծավալը կազմել է 111,8 մլն դոլար` նախորդ տարվա 49,8 մլն դոլարի դիմաց: Ներկրումը ավելացել է, հիմնականում, 63 մլն դոլար արժողությամբ ավիալայների ձեռք բերման հաշվին: Ներկրվել են նաեւ թանկարժեք քարեր, միս ու հացահատիկ: Անցյալ տարի ԱՄՆ-ից Վրաստան արտահանման ծավալը կազմել է 98,8 մլն դոլար, իսկ Ադրբեջան` 69,6 մլն դոլար: