AM
10 May 2003 - 14:57 AMT

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ ԿՀԱՄԱԿԱՐԳԵՆ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԵՎ ՀՈՂԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ԱՊՀ երկրները մտադիր են համակարգել Լեհաստանում զոհված եւ թաղված իրենց հայրենակիցների անունների հայտնաբերմանն ուղղված աշխատանքը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, երեկ հայտարարել են Լեհաստանում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի դեսպանները` Հաղթանակի օրը Վարշավայում Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հուշահամալիրին ծաղկեպսակներ դնելու արարողությունից հետո: Հիշեցնենք, որ Լեհաստանում հանգչում են նախկին խորհրդային հանրապետությունների ավելի քան 2Օ հազար զինվորներ, որոնք զոհվել են այդ երկրի ազատագրման ընթացքում: ԱՊՀ երկրների նման որոշումը ենթադրում է միջազգային աշխատանքային խմբի ստեղծում Վարշավայում, որը կզբաղվի նշված ոլորտում գործունեության համակարգմամբ: Նշենք, որ դա ԱՊՀ երկրների առաջին համատեղ գործողությունն է, որը վերաբերվում է օտարերկրյա պետությունում զինվորների հիշատակի հավերժացմանը: