AM
10 May 2003 - 14:32 AMT

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻ

Վրաստանի հայկական կազմակերպությունների միջեւ բանակցություններ են ընթանում Վրաստանի հայերի Ազգային համագումար ստեղծելու վերաբերյալ, որն իրենից կներկայացնի Վրաստանի հայերի համահայկական խորհրդատվական մարմին: Ինչպես հաղորդում է Վրաստանում հրատարակվող «Նոր սերունդ» թերթը, Համագումարի պատգամավորները ենթադրաբար կներկայացնեն 5 պայմանական տարածք` Թբիլիսի, Քվեմո-Քարթլի, Արեւմտյան Վրաստան եւ Աջարիա, Սամցխե, Ջավախք: Նախնական համաձայնությամբ Համագումարը կունենա երկու գլխավոր գրասենյակ` Թբիլիսիյում եւ Ախալքալաքում: Ինչպես հայտարարել է Թբիլիսիի հայկական համայնքի ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանը, «սա Վրաստանում հայկական լոբբի ստեղծելու եւ համապետական գործընթացներում սեփական մասնակցությունը ակտիվացնելու առաջին լուրջ փորձն է»: