AM
9 May 2003 - 15:40 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՆ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐ

Բաքու է ժամանել միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) պատվիրակությունը, որը դեմ է հանդես գալիս Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի նախագծին: Այցի նպատակը, ինչպես գրում է Բաքվի «Էխո» թերթը, նավթամուղի ադրբեջանական հատվածում մոնիտորինգի անցկացումն է: Պատվիրակությունը կազմված է տարբեր կազմակերպությունների 10 ներկայացուցիչներից` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Սլովակիայից, Վրաստանից: Հատկանշական է, որ պատվիարակության կազմում ընդգրկված է նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչը: Միեւնույն ժամանակ, թերթը նշում է, որ տեղեկություն չունի, թե ո՞ր տեղական ՈԿԿ-ն է ներկայացված այդ պատվիրակությունում: