AM
15 December 2000 - 14:37 AMT

ԻՐԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

15.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Իրանի արտգործնախարարի տեղակալ Ալի Ահանին Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահ Անդրեյ Նիկոլաեւի հետ հանդիպմանը առաջարկել է հրավիրել հանդիպում ` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ, որտեղ կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանը առնչվող հարցեր:
Իրանցի դիվանագետը հայտարարել է, որ «հաջորդ փուլում այս գործընթացին կարող է միանալ նաեւ Թուրքիան»: –0–