ՆԱՏՕ-ն ակտիվացրել է գործունեությունը Կովկասում եւ մտադիր է խաղաղ ճանապարհով լուծել տեղական հակամարտությունները: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի օգնական Դանիել Շպեկարդը` Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ հանդիպման ժամանակ: Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հաղորդման համաձայն, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարը Հարավային Կովկասում առկա ռազմաքաղաքական իրավիճակը բնորոշել է բարդ` ավելացնելով, որ «Հայաստանը չի հրաժարվում իր տարածքային նկրտումներից, ինչը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման»: Ս. Աբիեւը նաեւ մտահոգություն է հայտնել երկակի ստանդարտների առնչությամբ, որ օգտագործում են միջազգային կազմակերպությունները Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ` ղարաբաղյան կարգավորման գործում: