Ընթացիկ շաբաթվա վերջում ԱՄՆ Սենատ կներկայացվի Հայաստանի հետ մշտական եւ կայուն առեւտրային հարաբերությունների հաստատման մասին օրինագիծը: Փաստաթուղթը ենթադրում է, մասնավորապես, ԱՄՆ հայկական ապրանքների ներմուծման հարկերի կրճատում եւ Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների ինտենսիֆիկացում: Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում այդ փաստաթղթի քննարկման նախաձեռնողներ` սենատորներ Միչ Մաքքոննելն ու Փոլ Սարբանեսն իրենց գործընկերներին կոչ են արել պաշտպանելու ներկայացված օրինագիծը` նրանց ուղղված ուղերձում ընդգծելով, որ անկախություն ձեռք բերելու օրվանից Հայաստանը որդեգրել է ժողովրդավարության սկզբունքները եւ հետեւել է տնտեսական բարեփոխումներին: Նշենք, որ օրինագծին աջակցում են արդեն ավելի քան 100 ԱՄՆ կոնգրեսական: