AM
6 May 2003 - 17:50 AMT

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Հարավ-կովկասյան տարածաշրջանում եւ նրա շուրջ տեղի են ունենում բավականին բարդ եւ լուրջ գործընթացներ, որոնք ազդում են նաեւ Հայաստանի վրա: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը այսօր Երեւանում բացված Հայ Դատի հարցերով միջազգային համաժողովում: Մասնավորապես, նրա կարծիքով, Իրաքի վերաբերյալ մի շարք արդիական հարցերի լուծումից կախված է նաեւ, ինչպիսի զարգացում կստանան Հայաստանում տնտեսական առաջընտացը եւ անվտանգության խնդիրները: Այդ առումով նախարարն գտնում է, որ այսօր անհրաժեշտ է աշխատել երկու ուղղությունով: «Առաջինը` անհրաժեշտ է փորձել ազդել տարածաշրջանի գործընթացներին այնպես, որպեսզի դրանք ընթանան Հայաստանի օգտին, կամ, ծայրահեղ դեպքում` դեմ ուղղված չլինեն»,- ասել է նա: Երկրորդ ուղղությունը հանգում է ԱՄՆ, Ռուսաստանի եւ եվրոպական երկրների հետ հետագա զարգացմանը: «Այդ ուղղությամբ Հայաստանի գլխավոր խնդիրն է` յուրաքանչյուր երկրի հետ գտնել ընդհանուր հետաքրքրություններ, ինչը հնարավոր է փոխլրացումային արտաքին քաղաքականության անցկացման շնորհիվ»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: