AM
31 July 2003 - 13:51 AMT

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԸ ՓԱՍՏՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԱՆԴԱՂԵՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը հայտարարել է 2002 թվականին Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի դանդաղեցման մասին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Վ.Շվիմերը հայտարարել այդ մասին` ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում Վիեննայում: «Մենք հակված չենք թերագնահատելու օբյեկտիվ դժվարությունները, սակայն այսօր անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել ստանձնած պարտավորությունները կատարելու համար` լիովին վերացնել մահապատիժը Հայաստանում եւ ազատ արձակել քաղբանտարկյալներին Ադրբեջանում», – հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարը: