Ադրբեջանը մտադիր չէ միանալ Թեհրանի առաջարկած «երեք+երեք» (Ռուսաստան-Իրան-Թուրքիա + Ադրբեջան-Վրաստան-Հայաստան) ձեւաչափով անվտանգության համակարգին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով` «Ադրբեջանն այդ խնդիրը լուծում է երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների միջոցով, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու ճանապարհով»: Մամեդովը նշել է, որ անվտանգության ապահովման ոլորտում Ադրբեջանը երկկողմ հիմունքներով համագործակցում է նաեւ Իրանի հետ: Հիշեցնենք, որ «երեք+երեք» ձեւաչափով տարածաշրջանային անվտագության համակարգի ստեղծման առաջարկով հանդես էր եկել Իրանի արտաքին գործերի նախարար Քամալ Խարազին` Հարավային Կովկաս վերջերս կատարած իր այցի ընթացքում: Ինչպես նշում է «Ինտերֆակս» գործակալությունը, Բաքուն մինչ օրս չի միացել կոլեկտիվ անվտանգության պայմանագրերին` Հայաստանի հետ շարունակվող հակամարտության պատճառով: