AM
31 July 2003 - 13:29 AMT

ԵԽ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՊԱԳԱ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբին` ԼԵռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշելու հարցում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: «Չլուծված ղարաբաղյան հիմնախնդիրը արգելակում է Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացումը եւ խոչընդոտում է լիարժեք տարածաշրջանային համագործակցության գործընթացին», – նշել է նա: