05.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Հուսեյն Կիվրիկօղլուն հետաձգել է հոկտեմբերի 15-20-ը իր նախատեսված այցը ԱՄՆ: Թուրքիայի գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ այցը հետաձգվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի` միջազգային հարցերով կոմիտեում «Հայոց Ցեղասպանության մասին» բանաձեւի ընդունման պատճառով:
Իր հերթին, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ըմբռնումով է մոտենում թուրք գեներալի որոշմանը, եւ հույս է հայտնել, որ Կիվրիկօղլուի այցը կկայանա ավելի ուշ: –0–