05.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Թուրքիան դադարեցրել է սահմանային վիզաների հատկացումը Հայաստանի քաղաքացիներին: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Սահմանային վիզաների հատկացումը Հայաստանի քաղաքացիներին սկսվել էր 2000 թվականի օգոստոսի 15-ին: Այսուհետ, ասվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, Հայաստանի քաղաքացիները կարող են մուտքի եւ տարանցիկ վիզաներ ստանալ միայն թուրքական դեսպանատներում: –0–