AM
25 September 2000 - 17:13 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԵՐՏՈՐԵՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Այսօր Կրեմլում կայացած Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովի միջեւ կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել է տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործությանը վերաբերվող հարցերի լայն շրջանակ: Այդ մասին հայտնել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հատուկ թղթակիցը Մոսկվայից:
Բանակցությունների ամնեկարեւոր հարցերից էին Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմա-արդյունաբերական համալիրների համագործակցությունը, Անդրկովկասի անվտանգության ապահովման խնդիրները, ռուս-հայկական փոխգործությունը Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում:
Բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստնին եւ Հաայստանին միավորում է ոչ միայն ընդհանուր պատմությունը եւ ճակատագիրը, այլեւ ընդհանուր տնտեսական հարաբերությունները, ընդհանուր շահերը եւ անվտանգության խնդիրները: Սերգեյ Իվանովը նշել է, որ «Ռուսաստանը եւ Հայաստանը կշարունակեն համագործակցությունը արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում»:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսվում է վաղը: