15.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Պենտագոնի պաշտոնական անձինք նախազգուշացրել են ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին, որ ԱՄՆ-ի կառավարոթյանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող Բանաձեւի ընդուման դեպքում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խաղաղության հաստատման հնարավորությունը «կտապալվի»: Այս մասին գրում է Turkish Daily News թուրքական թերթը:
Թերթի տեղեկատվության համաձայն, Պենտագոնում նաեւ գտնում են, որ Կոնգրեսի որոշումը երկարատեւ բացասական ազդեցություն կգործի Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների վրա եւ կբարդեցնի ղարաբաղյան խնդրի կարգավորումը: –0–