AM
8 Սեպտեմբեր 2000 - 14:00 AMT

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-28 ՄԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ` «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ»

08.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Սեպտեմբերի 27-28-ը Վաշինգթոնում, Կոնգրեսի Գրադարանի շենքում տեղի կունենա «Ամերիկյան վերաբերմունքը Հայոց ցեղասպանությանը» գիտաժողովը, որի կազմակերպիչներն են` Հայկական Ազգային Ինստիտուտը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Գրադարանը եւ ԱՄՆ-ի Հոլոկոստի թանգարանը:
Գիտաժողովին կմասնակցեն ԱՄՆ-ի եւ այլ երկրների ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, որոնք առաջին անգամ կքննարկեն ԱՄՆ-ի վերաբերմունքը 1915 թ. Հայոց ցեղասպանությանը: Գիտաժողովի մասնակիցենրի թվում են` Ուինսթոն Չերչիլի կենսագիր Մարթին Գիլբերտը, Առաջին Համաշխարհային Պատերազմն ուսունասիրող ամերիկյան հեղինակավոր պատմաբան Ջեյ Վինթերը եւ մոտ 200 ամերիկյան պատմաբաններ եւ փորձագետներ: –0–