AM
5 Սեպտեմբեր 2000 - 14:59 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՇԽԻՉ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՀՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԻՍՊԱՆԱԿԱՆ UNION FENOSA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԻՏԵՐԱՅԻ» ՀԵՏ

05.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Իսպանական Union Fenosa-ն երբեք բանակցություններ չի վարել եւ չի վարում Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփակկանաշնորհման մրցույթին մասնակցելու համար կոնսորցիումի ստեղծման մասին: Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Union Fenosaի Արտասահմանյան ներդրումների դեպարտամենտի վերլուծաբան Դեվիդ Գոմեզը:
2000 թվականի մայիսին էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանը ասել էր, որ Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման մրցույթից հեռացված ռուսաստանյան «Իտերա» ընկերությունը կարող է կոնսորցիում ստեղծել Union Fenosa-ի հետ` մրցույթին երկրորդ անգամ մասնակցելու նպատակով:
Դեվիդ Գոմեզը հաստատեց ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին, որ Union Fenosa-ն մտադիր է մասնակցել մրցույթին: Նրա խոսքերով, Union Fenosa-ն բարձր է գնահատում իր հնարավորությունները` հաշվի առնելով այն փորձը, որն ընկերությունը ձեռք է բերել վերջերս Մոլդովայի բաշխիչ էլեկտրացանցերը գնելուց հետո:
Բացի Union Fenosa-ից, Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի գնմանը հավակնում են ամերիկյան AES Silk Road ընկերությունը, շվեցա-շվեդական ABB-ին եւ ֆրանսիական Electricite de France-ն: –0–