AM
26 April 2003 - 14:25 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Ռուսաստանի եւ Հայաստանի մայրաքաղաքների համագործակցության հարցեր են քննարկել երեկ Մոսկվայի կառավարությունում քաղաքապետի առաջին տեղակալ Վլադիմիր Ռեսինը եւ Երեվանի քաղաքապետարանի սոցիալական ապահովման դեպարտամենտի պետ Ռուզաննա Զաքարյանը: ՐԻԱ «Նովոստի»-ի հաղորդագրության համաձայն, նա գտնվում է Մոսկվայում Ռեսինի հրավերով, երկու քաղաքների աշխատակազմերի կնքած Համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Ինչպես հաղորդել է Ռ.Զաքարյանը, Մոսկվայում գտնվելու ընթացքում նա «նախանշել է հնարավոր համագործակցության մի շարք կետեր», այնպես որ «քննարկման նյութ Երեւանի քաղաքապետարանում կա»: Դեպարտամենտի ղեկավարը ընդգծել է, որ խոսքը գնում է ոչ միայն սոցիալական ապահովման հարցերի, այլ նաեւ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող» այլ հարցերի մասին: «Մենք սովորելու բան ունենք Մոսկվայից»,-հայտարարել է նա: Զրույցի ընթացքում Ռեսինը հետաքրքրվել է նաեւ Երեւանում գործող Սլավոնական համալսարանի, ռուսալեզու դպրոցների աշխատանքնով: