AM
31 Հոկտեմբեր 2011 - 09:04 AMT

Հունվարի 14-19-ը Լևոն Արոնյանը հանդես կգա Վեյկ ան Զեեի ավանդական մրցաշարում

Լևոն Արոնյանը 2012 թ. հունվարի 14-29 կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելիք նշանավոր «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր` A մրցաշարին:

Արոնյանի մրցակիցները կլինեն Կարլսենը, Կարյակինը, Թոփալովը, Իվանչուկը, Հաշիմովը, Կամսկին, Նակամուրան, Ռաջաբովը, Գելֆանդը, Գիրին, Կարուանան, Նավարան և Վան Վելին:

Էլինա Դանիելյանը կխաղա փառատոնի C մրցաշարում, որտեղ նրա մրցակիցները կլինեն հիմնականում տղամարդ գրոսմայստերներ, հաղորդում է armchess.am-ը: