Հայաստանի դիրքորոշումը Իրաքում ռազմական գործողությունների վերաբերյալ պայմանավորված էր Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում խոշոր հայկական համայնքի առկայությամբ: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Երեւանի բուհերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով` այսօր արաբական երկրներում բնակվում են ավելի քան 200 հայեր: «Այժմ Հայաստանին անհրաժեշտ է վարել քաղաքականություն` որը հաշվի կառնի
աշխարհում առկա նոր իրողությունները»,- նշել է պետության ղեկավարը: