AM
25 December 2003 - 18:44 AMT

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ ՉԳԻՏԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բաքվում ԱՄՆ դեսպան Րենո Հարնիշը հավաստիացնում է, որ տեղեկություն չունի Ադրբեջանի տարածքում ամերիկյան ռազմակայանների կամ արագ արձագանքման ուժերի տեղակայման վերաբերյալ բանակցությունների մասին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Բաքվի «ANS» հեռուստակայանին տված հարցազրույցում դեսպանը նշել է, որ ահաբեկչության սպառնալիքի, զանգվածային ոչնչացման զենքի, հրթիռային եւ միջուկային տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարը ուժեղացնելու նպատակով Վաշինգտոնը որոշել է փոփոխություններ մտցնել աշխարհի տարբեր կետերում իր զորքերի տեղակայման ռազմավարության մեջ: Սակայն, նշել է նա, ԱՄՆ-ի զորքերի տեղակայման մասին կոնկրետ որոշում դեռեւս չի կայացվել: Այդ որոշումը, դեսպանի խոսքերով, կկայացվի առանձին երկրների հետ փոխհամաձայնության միջոցով, որոնց տարածքում ենթադրվում է տեղակայել ԱՄՆ զորքերը: Հարնիշը ընդգծել է, որ համագործակցությունը Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղղված չէ որեւէ այլ երրորդ երկրի դեմ: