AM
23 December 2003 - 15:03 AMT

ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ՈՐՈՇՈՒՄԸ

Թուրքիայի խորհրդարանը նախօրեին ընդունել է Շվեյցարիայի ազգային խորհրդում Հայոց ցեղասպանության ճանաչումը դատապարտող որոշում: Համաձայն թուրք պատգամավորների հայտարարության, շվեյցարական խորհրդարանի որոշումը հիմնված է անտեղի պնդումների եւ սխալ տեղեկությունների վրա, չի նպաստի զգայուն տարածաշրջանում եւ, մասնավորապես, հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ խաղաղության ու կայունության հասնելու ձգտումներին: