Մինչեւ ձմռան վերջը փակ կլինեն Հուդաուրի-Կոբի եւ Մցխերի-Կազբեկ-Լարս ավտոմայրուղիները, որոնցով, հիմնականում, իրականացվում է ավտոբեռների փոխադրումը Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը` վկայակոչելով Վրաստանի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչությանը, հաղորդում է, որ այդ միջոցները ձեռնարկվել են այդ ճանապարհներին անբարենպաստ պայմանների կապակցությամբ: Աղբյուրի համաձայն, հայ-ռուսական հիմնական բեռնափոխադրումների ավտոմայրուղու փակումը կհանգեցնի բեռների ինքնարժեքի բարձրացմանը, քանի որ դրանք կփոխադրվեն Սեւ ծովով` լաստանավերի օգնությամբ: