AM
20 December 2003 - 17:05 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՄԱՐԶԵՐԻ ՀԵՏ

2004թ. մարտին Իտալիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը կմեկնի Տոսկանայի մարզ: Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել նախօրեին Երեւանում Ա. Բաղդասարյանի եւ Իտալիայի Տոսկանա մարզի նահանգապետ Ռիկարդո Նենչինիի հանդիպման ընթացքում: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես, 1996 թ. ստորագրված Տոսկանայի եւ Երեւանի միջեւ համագործակցության մասին համաձայնագրի կատարման առնչությամբ: