Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշմամբ միջազգային օլիմպիական շարժման մեջ նշանակալի ավանդի համար Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարգեւատրվել է այդ կազմակերպության բարձրագույն պարգեւով` ՄՕԿ-ի «Պատվո շքանշանով»: Պարգեւն այսօր Երեւանում ՀՀ նախագահին է հանձնել Միջազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Վիտալի Սմիրնովը: Նա նշել է, որ այս պարգեւը շնորհվում է այն գործիչներին, ովքեր բացառիկ ծառայություներ ունեն սպորտի զարգացման գործում: «ՄՕԿ-ը բարձր է գնահատում Ռոբերտ Քոչարյանի անձնական վերաբերմունքը եւ մեծ ներդրումը Հայաստանում մասսայական սպորտի զարգացման գործում», – ասել է Վ. Սմիրնովը: