AM
19 December 2003 - 18:02 AMT

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ

Ես չեմ կարծում, թե ամերիկյան զինվորականների ներկայությունն Ադրբեջանում անպայման կհանգեցնի ապակայունացման, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ դիմակայության: Այդ մասին «Ռեգնում» գործակալությանը հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով տեղեկատվությունները Ադրբեջանում ԱՄՆ հնարավոր ռազմական ներկայության մասին: Ընդսմին նա չի կիսել այն կարծիքը, որ այդ պատճառով Հայաստանը պետք է ուժեղացնի իր մոտ Ռուսաստանի ռազմական ներկայությունը: «Անկախ ինչ-ինչ իրադարձություններից եւ պատահարներից, մենք պնդել ենք եւ կպնդենք Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներուժի հետեւողական հզորացման անհրաժեշտությունը: Ռազմակայանը դրոշ չէ, որպես պետության ներկայության խորհրդանիշ, այլ իրական ուժ դրոշի հետ միասին, այսինքն` իսկական ներկայություն», – ընդգծել է Ս. Սարգսյանը: