AM
19 December 2003 - 14:48 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ Է ԱՊՀ-ՈՒՄ ՀՆԱ-Ի ԱՃՈՎ

ԱՊՀ-ում համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճի տեմպերով ընթացիկ տարվա առաջին 10 ամսվա կտրվածքով ամենամեծ ցուցանիշը դիտվում է Հայաստանում` 15,7 տոկոս: Համաձայն վիճակագրական տվյալների` 2003 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԱՊՀ պետություններում ՀՆԱ աճը 2002թ-ի համեմատ կազմել է միջինում 7 տոկոս: Ադրբեջանում ՀՆԱ-ն աճել է 10,8 տոկոսով, Տաջիկստանում` 10,6 տոկոսով, նրան հաջորդում են Ղազախստանը` 9,1 տոկոս, Վրաստանը 8,3 տոկոս: ԱՊՀ տարածքում աճի ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ղրղզստանում` 6 տոկոս: