Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անընդունելի է համարում, որ ԽՍՀՄ փլուզումից հետո մնացած հակամարտությունները, ինչպիսիք են ղարաբաղյանը, օսականը, աբխազականը, լուծվեն «Ռուսաստանի հաշվին»: Այդ մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է այսօր Ինտերնետով անցկացված մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, Մոսկվային հաճախ են դիմում խնդրանքով հայտարարել, թե Ռուսաստանը իբր ճնշում է գործադրել այս կամ այն որոշման օգտին, հակառակ դեպքում, «բնակչությունը չի հասկանա»: Այդ դեպքերում Մոսկվան միշտ մերժում է, հավաստիացրել է Վ.Պուտինը: «Պայմանավորվեք ինքներդ, իսկ մենք հանդես կգանք որպես երաշխավոր: Եվ կանենք դա ամբողջ ծավալով»,-ասել է նա: