Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն բացառում է ապագայում երկրի տարածքում ԱՄՆ ռազմակայանների տեղակայման հնարավորությունը: «Վրաստանը պահանջում է իր տարածքից դուրս հանել ռուսաստանյան ռազմակայանները եւ դրանց հեռանալուց հետո չի պատրաստվում այլ պետություններին ռազմակայաններ տեղակայելու հնարավորություն ընձեռել», – այսօր լրագրողներին է հայտարարել Ն.Բուրջանաձեն: Նրա խոսքերով, Վրաստանում ամերիկյան կայանների հնարավոր տեղակայման հարց «չի դրվել եւ չի քննարկվել», հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: