AM
16 December 2003 - 15:59 AMT

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՊԵՏՔ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԵՊ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ԳՏՆՈՒՄ Է ԵԽ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հեյդար Ալիեւի օրոք Ադրբեջանը միացել է Եվրախորհրդին եւ պարտավորվել ժողովրդավարական մեծ փոփոխություններ կատարել: Այդ մասին ասվում է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի Իլհամ Ալիեւին հղած ցավակցական հեռագրում` հոր մահվան կապակցությամբ: «Հեյդար Ալիեւի վախճանից հետո այժմ արդեն դուք պետք է երաշխավորեք այդ անդամակցությունից բխող պարտավորությունների ամբողջական կատարումը», ասվում է ուղերձում, տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը: