Վրաստանի խորհրդարանի քննարկմանը ներկայացված տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը տեղական կառավարման մարմինների գործունեությունը սահմանափակելու փորձ է հանդիսանում: Ինչպես տեղեկացնում է «Ա-ինֆո» գործակալությունը, դրա վկայությունն այն է, որ համաձայն ենթադրվող փոփոխությունների` Վրաստանի նախագահը շրջանների ղեկավար կարող է նշանակել շրջանների ինքնակառավարման մարմինների անդամ չհանդիսացող քաղաքացիների: