AM
15 December 2003 - 14:04 AMT

ԲԱՔՎՈՒՄ ԿԿԱՆԳՆԵՑՎԻ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Ադրբեջանի խորհդարանը որոշում է ընդունել Բաքվի կենտրոնում տեղադրել երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանը: Նշենք, որ Ալիեւ-ավագի առաջին հուշարձանը տեղադրվել էր Նախիջեւանում դեռեւս նրա կենդանության օրոք: Ադրբեջանցի պատգամավորները նաեւ հավանություն են տվել երկրի Կենտրոնական բանկի նախաձեռնությանը Հ.Ալիեւի դիմանկարով ազգային արժույթի թողարկման վերաբերյալ: Ամենասեղմ ժամկետներում կթողարկվեն նրա դիմանկարով 100 հազար մանաթ անվանական արժեքով թղթադրամներ: Նշենք, որ 100 հազար մանաթը համարժեք է մոտ 20 ամերիկյան դոլարի: